Առողջագիտություն


Սալոր

Սալորը դեռևս շատ վաղուց կիրառվել է որպես սնունդ եւ որպես բալասան՝ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար։ Նրա տերեւների եփուկի ջրով ողողում կատարելիս կանցնեն կոկորդի ու լեզվի ուռուցքները։
Մաշկի ցանի դեպքում կօգնի պտուղներն ուտելը։  Եթե խմեն դամոնի հյութը կամ ամբողջությամբ ուտեն, ապա կհովացնի սրտի տապը։ Եթե խեժը թրջեն ու խմեն, կանցնի  չոր հազը, կոկորդի չորանալը։ Եթե դրա անխառն հյութը խմեն ուղտի փշի եւ շաքարի հետ, ապա կհանի լեղին, կհագեցնի ծարավը ու կդադարեցնի սրտխառնոցը։ Խեժը օգնում է միզատար ուղիների քարերի վերացմանը։ Իսկ եթե խեժը տրորեն քացախի մեջ ու քսեն մրմնջուկով ախտահարված մաշկին, կբուժի։ Օգնում է նաեւ դեղին մաղձով ուղեկցվող դողէրոցքի դեպքում։
Այն օգնում է նաեւ մարմնի ցանի դեպքում, դրա համար պետք է 15 հատ չորացրած սալոր ուտել»։ Այսօր արդեն ժողովրդական բժշկությունը երաշխավորում է սալորի տարբեր տեսակների օգտագործումը մի շարք հիվանդությունների բուժման համար։
Սալորի օգտագործումը լավ է անդրադառնում հոդերի բուժման դեպքում, քանի որ այն հարուստ է կալցիումով։ Թարմ սալորները իրենց սննդարարության տեսակետից ազնվամորուց եւ ծիրանից հետո զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը։ Թարմ սալոր հարուստ է շաքարով պարունակում է օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու։

Комментариев нет:

Отправить комментарий