воскресенье, 31 января 2016 г.

Տերյանը՝ հիշողություններում


    Իսահակյանի հուշերից

Վահանի եղբայրներին ճանաչում էի վաղուց և գիտեիոր նրանք եղբայր ունեն Լազարյան 
ճեմարանումիսկ իրեն՝ Վահանինառաջին անգամտեսա Մոսկվայում, 1940թմարտ ամսին այցի էիգնացել Լազարյան ճեմարանԻնձ շրջապատեցին մի 
քանի ուսանող աշակերտներորոնց մեջ էր Վահանը:Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս 
պատասխանումՑույց էին տալիս ճեմարանիսրահներըգրադարանըդահլիճը և այլ անկյուններ,
մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝աչքը վրայիցս չհեռացնելովԵրբ խոսք էի ուղղում 
նրան, կարմրում ու շփոթվում էր:
Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց ևշշնջաց. «Շատ ուրախ եմոր Ձեզ տեսա»: Եսհրավիրեցի նրան ինձ մոտՄի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ
 հետ մոտս եկավՈրքանուղեկցող ընկերը սիրում էր շատախոսելնույնքան նա լուռ էր կամ սակավախոսՎահանըհետաքրքրվում էր գրականությամբինչ են գրում Ղ.ԱղայանըՇիրվազանդեն,Հ.Թումանյանը,
 Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էրգլուխը կախումԻմ հարցինթե՝ արդյոք ուսանողությունը
հետևում է հայ գրականությանըՎահանըկարծեսբոլոր ուսանողներիկողմիցիբրև պատասխան,
կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:
Հաջորդ տարին, 1905 թվինամռանը Ախալքալաքի գավառումն էիԹափառումերիս ընթացքին հյուր եղա
Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղումՎահանի հայրը քահանաէրմի շատ տարօրինակ և
հետաքրքրական մարդԲոլոր որդիներըմանավանդ Վահանը,ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց
հորը՝ սևներքին հրով վառ աչքերսուր հայացք,թուխ մազերջղային կազմվածք:
Վահանի մայրը վաղուց վախճանված էրև տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում:
Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպոր տան կրտսերն էրև Վանիկ էին 
կոչում նրան:
Վարդավառի կիրակին էրմի պայծառ օրԳնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի
մատուռըորը ուխտատեղի էր:
Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:
Վահանի լեզուն բացվել էրայլևս չէր քաշվում ինձնից:
Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճըԲարձրացանք մի բլրակի վրա,որը իշխում
էր շրջակայքինՎահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամենկողմև արտասանեց
յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիներըի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով,անձրևով
այրված ու բովվածԻբրև թե ուրախ երգեր են երգումբայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց
ուրախ երգերի մեջՄեր նոր գրողներից Թումանյանը և դումիայն երկուսդզգումեք մեր ժողովրդին:
Ձեզնից հետո կամ նորբոլորովին նոր երգ պիտի ասելկամ պիտի լռել:
Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերներըոր ապրել եմ
Վահանի մայրենի գյուղումպատանի Վահանի հետ միասին:
———
Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտես էլ նրանց մոտհյուրանոցումՄինչև ուշգիշեր
զրույց էինք անումբայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներիցՄիայն երկու դեպքեմ վերհիշում:
Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասացթե Վահանը բանաստեղծություններ է գրումՎահանը
դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատԲնավ չհավանեցիդժգույն բաներ էինմեծ մասով իմ
ոտանավորներիԹումանյանի և ուրիշների նմանություններ:
Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդլավագույն կերպով
պատրաստվածտեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներՇատհիասթափվեցի:
Վահանը դեռ իրեն չէր գտելՀրաշքը դեռ տեղի չէր ունեցել:
Երկրորդ վերհուշս այս է:
Նրանք գյուղերը շրջելիսեղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղումայնտեղից էլ
ձմեռ օրով գնացել էին Անի:
-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է ՎահանըԵվ իրոքԱնին իր ճարտարապետական 
հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվինամռանը Թիֆլիսում պատահեցի ՎահանինՊիտի հրատարակեր իր 
բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ.Թումանյանի
մոտ կարդացել էր ձեռագիրըուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս»իմանալու համար:
Հյուրանոցիս սենյակում ենքՀուզված կարդում է ոտանավորներըմեկը մյուսի ետևից.
քանի առաջանում է ընթերցումըավելի է հուզվումես սրտով և ուշովհետևում եմ ընթերցումին:
Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛սՎանիկ ջանհրաշալի բաներ ենբյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ:
Իսկական քնարերգությունը սա էմաքուր լիրիկա»: Զարմացաոր նախորդ ոտանավորներից
այստեղ չկար:
Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատհավանեցԵրկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար:
Այլևս քննադատությունից վախ չունեմ»:
Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի
Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի 
գաղտնիքըՎահանի երևումով հայ գրականության մեջ մի նոր էջ բացվեց:



Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր
գործածելիք թուղթըԳրելը ինքնին ՎՏերյանի համար մի սրբազան արարողություն էրորի
առաջին և կարևորագույն մասը թղթիգրչի և թանաքի ընտրությունն էրՆյութական համեստ
միջոցներով ապրող ուսանող ՎՏերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էրգնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը
ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ
բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից պոկված և մեկ էջը
գրոտված թերթերի վրա  

Комментариев нет:

Отправить комментарий