среда, 18 мая 2016 г.

ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ


Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.
- Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:
Պատասխանի ետ.
- Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:


Մի ուրիշ մարդ կին ուներ՝ խիստ, ինքնահավան և կամապաշտ կին, և երբ կինը ընկավ գետը և խեղդվում էր, ամուսինը սկսեց փնտրել նրան՝ ջրին ընդեմ գնալով: Նրան հարցրեցին.
- Ինչո՞ւ եք ջրին հակառակ գնում:
Պատասխանեց.

- Իմ կինը միշտ հակառակ էր խոսքով և գործով: Ինչպես անում էր կենդանության ժամանակ, կարծում եմ թե, այդպես էլ կանի մահվանից հետո: Եվ այդպես հավատալով, գնալու եմ ջրին ընդեմ:

Комментариев нет:

Отправить комментарий