Հաղթել-հաղթահարել
Հաղթել-ի իմաստը պարզ է, և մնում է ուշադրություն դարձնել, որ նրա լրացումը ամենից առաջ անձնանիշ բառ լինի՝ հազթել (ո՞ւմ) թշնամուն, հակարակորդին, չեմպիոնին, անծանոթին... Կարող է և ինչի՞ն հարցին պատասխանել՝ հաղթել վագրին, արջին: Ահա այս դեպքում է, որ հազթել-ը հաղթահարել-ի իմաստն ունի, ուստի ճիշտ կլինի այդպես էլ ասենք՝ հաղթահարել (ինչը) ցավը, վիշտը, դժվարությունը, բարձունքը, պատնեշը...: Այսինքն՝ հաղթահարել-ը գործածվում է մի արգելք, խոչնդոտ վերացնելու, հանելու իմաստով;
Համար-հանուն
Երկուսն էլ կարող են հոմանիշ բառեր դիտել, եթե ձևավորում են նպատակի պարագան (պատասխանում են ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին): Սխալ է, երբ երկուսը միաժամանակ են գործածում նախադասության մեջ: Ավելացնենք, որ հանուն-ը կապվող բառից առաջ է դրվում, իսկ համար-ը հետադաս է:
Հուսով-հույսով

Հույս բառի գործիական հոլովի այս երկու տարբերակներն էլ ճիշտ են, եթե ճիշտ տեղում ենք գործածում:
Հուսով-ը օժանդակ եմ բայի հետ է հանդես գալիս: Իսկ հույսով-ը՝ իբրև գործիական հոլովով գոյական, նախադասության մեջ հենց ստորոգյալի լրացում է լինում՝ պատասխանելով ինչո՞վ կամ ինչպե՞սհարցերին:
Կերպար-կերպարանք
Կերպար-ը գրողի, դերասանի, առհասարակ արվեստագետի ստեղծած հերոսն է՝ իր ուրույն և միաժամանակ ընդհանրացնող բնութագրով:
Կերպարանք-ը պարզապես մարդու դեմքն է, երեսը, ընդհանրապես՝ արտաքին տեսքը:
Հրավեր-հրավերք
Հրավեր-ը հրավիրելն է. մեկին հրավեր են ուղարկում, հրավրում են հարսանիքի, ծնունդի, զրույցի, քննարկման և այլն:
Հրավերք-ը հրավիրյալների համար կազմակերպված հացկերույթն է, խնջույքը, ուրախության սեղանը, հյուրասիրությունը, հրավիրյալների մասնակցությամբ հանդիսությունը:
Քառատող-քառյակ
Քառատող. ցանկացած չորս տողը կարող ենք կոչել քառատող: Ավելի նեղ իմաստով՝ այն չափածո երկի չորստողանոց մասն է՝ բանաստեղծական տունը:
Քառյակ-ը նույնպես կարող է ընկալվել իբրև չորս տողից բաղկացած մաս: Բայց այն առավելապես գործածվում է ճիշտ 4 տողից բաղկացած առանձին բանաստեղծության ժանրատեսակը անվանելու համար: Ի դեպ, Արևելքի պոեզիայում այն հայտնի է ռուբայի անունով, իսկ հայ միջնադարյան քնարերգության մեջ՝ խաղիկ կամ հայրեն:
Комментариев нет:
Отправить комментарий