среда, 18 октября 2017 г.

Փոխանակ-փոխարեն

Իբրև կապեր՝ սրանք նույնանիշներ են բայց կիրարությունը սերտորեն կապված է շարադասության հետ. փոխանակ-ը առաջադաս է, փոխարեն-ը՝ հետադաս. <<Փոխանակ զարյրանալու՝ լռեց =Զայրանալու փոխարեն լռեց>>,  <<Հանգստանալու փոխարեն // փոխանակ հանգստանալու՝ շարունակեց գործը>>:

Տեղի տալ - տեղիք տալ

Պետք է ուշադիր լինել և չշփոթել, որ տեղի տալ-ը տեղը զիջելն է, նահանջելը, հրաժարվելը, իսկ տեղիք տալ-ը առիթ տալ է, պատճառ դառնալը:

Տանտեր-տանուտոր

Տանտեր-ը լավ գիտենք՝ տան տերն է տան գլխավորը ամեն տուն ունի իր տանտերը կամ տանտիրուհին:
Տանտեր-ը արդեն քիչ գործածական բառերից է, դարձել է հնաբանություն: Տանտեր-ը անցյալում հյուղի տերն էր՝ կառավարիչը, որի գործառությունը հիմա, որոշ պայմանականությամբ, գյուղապետն է կատարում: 

Комментариев нет:

Отправить комментарий