воскресенье, 5 ноября 2017 г.

Գյումրի

Կրթահամալիրի մի խումբ սովորողներով և դասավանդողներով, մեր դպրոցի հյուրերի հետ՝բուլղարացիների և ջավախքեցիների հետ այցելեցինք Գյումրի: Ճանապարհը շատ գեղեցիկ և հետաքրքիր էր, երգեցինք, խաղացինք, ծիծաղեղինք, ճանապարհին ամեն պատահած գյուղի կամ քաղաքի մասին հետաքրքիր պատմություն էր պատմում Տիարը կամ ընկեր Էմանուելը:Երկու ժամ ճանապարհ գնալուց հետո հասանք Գյումրի: Գյումրի հասնելու պահին հիշոցի 1988 թվի կործանիչ երկրաշարժը, որը զրկեց մոտ 25000 մաւդու կյանք, երեխաները չկարողացան վայելել կյանքը, իսկ ծերերը ուղակի հեռացան կյանքից: Խոսեցինք երկրաշարժի մասին և գնացինք Սև բերդ, որը գտնվում էր Գյումրիի կենտրոնից մի փոքր հեռու: Սև բերդը շատ գեղեցիկ էր, ասում են, որ անցյալում այն քանդվել է և նորից վերականգնվել: Ներսում կար բռնցքամարտի այսպես ասած դահլիճ, ներքևում մի մե՜ծ ջրհոր, իսկ վերևում երևում էր Գյումրիի մեծ մասը, քանդված և կիսակառույց շենքերը և այլն: Այնտեղ պարեցինք, երգեցինք և ուրախ տրամադրությամբ շարժվեցինք առաջ: Գնացինք Գյումրու կենտրոն, այնտեղ պարեցինք, երգեցինք, իսկ գյումրեցիները զարմացած և հիացմունքով նայում էին մեզ և նույնիսկ չէին ուզում որ հեռանանք: Իսկ հետո որոշեցինք, որ Գյուրին ուսումնասիրելով քայլենք, տեսանք «Եռանկյունի» ֆիլմի պատշգամբը, պատերը հին էին, բայց այնքա՜ն գեղեցիկ էին, որ չէինք կարող չլուսանկարվել: Տեսանք «Մեր մանկության տանգո» ֆիլմի նկարահանման վայրը, այնտեղ ևս պարեցինք և երգեցինք: Շարժվեցինք դեպի թատրոնի շենքի դիմաց, որտեղ պարեցինք մեր ազգագրական պարերը և նկատեցինք գեղեցիկ հագնված, մեծ տրամադրությամբ դեպի մեր կողմ եկող բուլղարացիներին, որոնք պետք է պարեին: Պարեցին, ուրախացանք և հա'մ տխուր, հա'մ ուրախ տրամադրությամբ գնացինք Երևան: Տխուր էինք, որովհետև ջավախքեցիները միանգամից գնում էին Ջավախք և հեռանում մեզնից: Ճանապարհին մտանք Թալին, այնտեղի «Կաթոլիկե» եկեղեցին մտանք, որը սակայն հիմա չի գործում, այնտեղ երգեցինք և շարժվեցինք Երևան: Եվ այսպիսով ավարտվեղ մեր ուրախ ու հետաքրքիր օրը Գյումրիում:

Комментариев нет:

Отправить комментарий