Շատ եմ սիրում Վրաստանը, նրա քաղաքների նեղլիկ և խնամված փողոցները: Սիրում եմ
Մցխեթան, որ գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա՝ Մտկվարի և Արագվի
գետերի միախառնման տեղում: Քաղաքն ընկած է հնագույն առևտրային ճանապարհի վրա: Հնագետները
հայտնաբերել են ապացույցներ, որոնք վկայում են Մցխեթայի՝ կարևոր առևտրային կենտրոնի
կարգավիճակ ունենալու մասին: Ջվարիի Սուրբ Խաչ եկեղեցին, Սվետիցխովելի տաճարն ու Սամտավրո
վանական համալիրը միջնադարյան Վրաստանի գլխավոր հուշարձաններն են: Քաղաքի կենտրոնում
գտնվող Սվետիցխովելի վանական համալիրը ներառում է մայր եկեղեցին, Մելչիզեդեկ կաթողիկոսի
պալատն ու դարպասները, որոնք թվագրվում են 11-րդ դարով, կառուցված են ավելի վաղ շրջանի՝
5-րդ դարի եկեղեցու տեղում: Խաչաձև տաճարը զարդարված է բարձր գմբեթով. ներսում կան
նաև որմնանկարների ուշագրավ մնացորդներ: Բարձր ու հարուստ քանդականախշերն արվել են
կոթողի երկար պատմության ընթացքում և թվագրվում են տարբեր ժամանակաշրջաններով:
Комментариев нет:
Отправить комментарий