Հայ
վրացական բարեկամությունն ունի հին ակունքներ: Հայոսի և Քարթլոսի դարերի խորքից եկող եղբայրության
ավանդությունը խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամական
փոխհարաբերությունները: Նրանք հաճախ համատեղ են դիմադրել թշնամուն, կռվել
հերոսաբար և միաին պաշտպանել իրենց հայրենիքը: Պատմության դասերը սովորեցնում են,
որ հիմնականում այս երկու ժողովուրդներն ունեցել են նույն թշնամիները: Հռոմ,
Պորսկաստան, արաբներ, թաթար-մոնղոլներ, թուրք սլեջուկներ
և այլ անուններ կրող նույնանման թալանչիներ ու զավթիչներ:
Միանման ճակատագիրը և մշակույթների ընդհանրությունը
մերձեցրել է այս երկու հարևան ժողովուրդներին, որը և արտահայտվել է ընդհանուր
թշնամու դեմ համատեղ պայքարելով: Եվ պատահական չէ, որ այս երկու ժաղավուրդներն
իրենց ապաստանն օրհասական պահերին միշտ ընտրել են համատեղ հանդես գալու
մտադրությամբ: Հայերը Վրաստանի տարածքը գաղթել ու բնակվել են դեռևս 4-5դարերում: Մեծամասամբ
անվտանգ բնակավայր ունենալու գաղափարն է ստիպել հայերին, գաղթի ժամանակ. Որպես նոր
բնակատեղի ընտրել Վրաստանի Կովկասում Քրիստոնյա ազգի պետության տարածքը: Օրինակ,
Սղնաղ հայկական բնակավայրը, կառուցել է Վրաստանի Կախեթի և Քարթլիի Հերակլի 2-րդ
արքան: Նա այս քաղաքը, կառուցել է Ղարաբաղից և Գանձակից 1790-ական թվականներին
գաղթած հայերի համար: Սղնաղը գտնվում է Թիֆլիսից 110կմ հեռավարության վրա: Սղնաղը կառուցվել
է Խորնարուջի հնագույն քաղաքի ավերակների վրա: Պարսպապատվելուց հետո Հերակլ արքայի
կողմից այն մտցվել է քաղաքների շարքը, 1801թ Քարթլ-Կախեթի թագավորական քաղաքների
ցուցակի մեջ, և քաղաքի կառավարչի պաշտոնը շնորհվել է հայազգի Թեյմուրազ
Թեյմուրազովին: Գազթականների համար կառուցում են հայաբնակ քաղաքատիպ Սուրամ ավանը
Խաշուրի շրջանում, շրջկենտրոնից 4կմհեռավորության վրա: Այստեղից հայերը եկել են 18-րդ
դարի սկզբին: Այսպիսով, Ախցխայի հայ բնակչությունը համարվել է Հայաստանի հայ
բնակչության մեջ ո փոքր գաղթերի շնորհիվ: Այսպես, 14-րդ դարում տեղի ունեցավ մեծ
գաղթ: Հայաստանից Անիի գաղթականները եկել և բնակվել են Վրաստանի Գորի քաղաքում ու
դրա շրջակա գյուղերում: Հետագայում այդ բնակչության մի մասը տեղափոխվել են
Ախալցխա:
Комментариев нет:
Отправить комментарий