вторник, 1 июня 2021 г.

Ճամբարային օրվա ամփոփում

 Ճամբարային երկրորդ օրը սկսվեց քանդակների պուրակում, պիկնիկի շուրջ զրուցում էինք վրացական և իրնական ավանդույթների մասին։ Մեր հարևան պետությունները ունեն շատ հետաքրքիր  սովորություններ։ Օրինակ՝ Իրանում մեքենա նստելիս կամ թատրոնում ետևում նստածից  ներողություն են խնդրում, իսկ Վրաստանում նոր տարվա առաջին հյուրի հետ են կապում գալիք տարվա հաջողությունները և դժբախտությունները, հյուրը ունի իր անունը՝ Մեկուլե։ Երգի և պարի դասընթացներին մասնակցելուց հետո հերթը հասավ իրանական ժամանակակից պոեզիային։ Սկսեցինք ընթերցել «Սպասող մարդը օրագիրը»:



Комментариев нет:

Отправить комментарий