Կապիտալիստական վարձակալության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում դրամա-ապ֊րանքային հարաբերությունների վաղ ներթափանցման շնորհիվ զարգացավ կապիտալիստականվարձակալությունը։ Անգլիական ազնվականությունը տրոհվեց։ Մի մասը՝ «նոր ազնվականությունը», հարմարվելով կապիտալիստական արտադրության պայմաններին, դաշինքի մեջ մտավ բուրժուազիայի հետ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացմանը նպաստեցերկրի առաջադեմ ուժերի ընդվզումը ֆեոդալական աբսոլյուտիզմի և տիրապետող անգլիկան եկեղեցու դեմ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացման ազդակը հանդիսացավ նաև գյուղացիության և աշխատավոր այլ զանգվածների հակաֆեոդալական դասակարգային պայքարը։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը արտահայտվեց գաղափարական և կրոնական հոսանքների պայքարի ձևով։
Անգլիական բողոքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիական բողոքականությունը՝ պուրիտանությունը, որպես բուրժուական գաղափարախոսություն և կրոնական-քաղաքական շարժում, բաղկացած էր երկու գլխավոր հոսանքներից, չափավոր՝ պրեսբիտերական, և ավելի արմատական՝ ինդեպենդենտական։ Թյուդորների հարստության թագավորներին հաջողվում էր աբսոլյուտիզմըքողարկել կառավարման պառլամենտական ձևերով, սակայն Ստյուարտները՝ Հակոբ 1-ին (1603-1625) և Կառլոս 1-ին (1625-1649), ընդհարման մեջ մտան պառլամենտիհետ։ Կառլոս 1-ինի գահակալության սկզբում սկսեց հասունանալ հեղափոխական իրադրությունը։ Ինքնավստահ թագավորը 1629 թվականին արձակեց պառլամենտը և մինչև 1640 թվականը կառավարեց միանձնյա։ Դրանք հետադիմության, ահաբեկման, հատկապես պուրիտանների դեմ ուղղված հալածանքի տարիներ էին։ Անգլիայումսկսվեց տնտեսական և քաղաքական ճգնաժամ։
1637 թվականի շոտլանդական ազգային ապստամբությունը ճնշելու փորձը հանգեցրեց թագավորական թույլ բանակի պարտության, որն ավելի արագացրեց հեղափոխությունը։ Կառլոս 1-ինը 1640 թվականի վերջին ստիպված էր կրկին հրավիրել պառլամենտ, որը հետագայում կոչվեց Երկարատև (1640 նոյեմբեր 3-1653ապրիլի 20) և կատարեց ղեկավար բուրժուական պետական կենտրոնի դեր։ ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժման վերելքի պայմաններումԵրկարատև պառլամենտը 1640-1642 թվականներին իրականացրեց մի շարք բուրժուական վերափոխումներ, որոնք խարխըլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։ Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝ թագավորը և ֆեոդալական ուժերը նախապատրաստեցին հակահեղափոխական հեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։
Հեղինակազրկված թագավորի փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակազրկված թագավորը 1642 թվականի հունվարին մայրաքաղաքից փախավ Անգլիայի հյուսիսային մասը և սկսեց զորք հավաքել։ Դրանով ավարտվեց Անգլիական բուրժուական հեղափոխության «սահմանադրական շրջանը» (1640-1642)։ 1642 թվականի օգոստոսի 22-ին թագավորը Նոթինգհեմ քաղաքից պատերազմհայտարարեց պառլամենտին։
Առաջին քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսվեց առաջին քաղաքացիական պատերազմը (1642-1646) թագավորի կողմնակիցների (ռոյալիստների), «կավալերների» և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» միջև։ Պառլամենտական բանակը կրեց անհաջողություններ, որովհետև պառլամենտում մեծամասնություն կազմող պրեսբիտերները հրաժարվում էին պատերազմին հաղորդել հեղափոխական, ժող. բնույթ։ Նրանց դեմ դուրս եկան ավելի հեղափոխական բուրժուական գործիչները՝ ինդեպենդենտները, որոնց ղեկավարում էր Համայնքների պալատի անդամ, ինդեպենդենտական սպա Օլիվեր Կրոմվելը։ Դեմոկրատական զանգվածների ճնշման տակ ստեղծվեց գյուղացիներից և այլ աշխատավոր տարրերից կազմված բանակ (1644 թվականի դեկտեմբեր 1645 թվականի հունվար)։Պատերազմի ընթացքի մեջ առաջացավ արմատական բեկում։1645թվականի հունիսի 14-ին Նեյզբիի մոտ Կառլոս 1-ինի բանակը գլխովին ջախջախվեց։ Առաջին քաղաքացիական պատերազմը 1646 թվականի վերջին ավարտվեց պառլամենտի հաղթանակով։ Թագավորը գերի հանձնվեց շոտլանդացիներին, որոնք 1647 թվականի փետրվարի 1-ին նրան հանձնեցին պառլամենտին։ 1647-1649թվականը եղան Անգլիական բուրժուական հեղափոխության բուրժուա-դեմոկրատական շրջանը։
Ժող. զանգվածների պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուժեղացավ ժող. զանգվածների պայքարը հեղափոխության հրատապ խնդիրների, մասնավորապես՝ ագրարային հարցի լուծման համար։ Սակայն, բռնագրավվածթագավորական, եպիսկոպոսական հողերը վաճառքի դրվեցին հարուստների համար շահավետ պայմաններով։ 1646 թվականին պառլամենտի վճռով ֆեոդալականհողային սեփականությունը վերածվեց բուրժուական ազատ սեփականության, աշխատավոր գյուղացիության հողազրկումը ստացավ նոր ընթացք։
Արգելքներ հարուցվեցին բանվորների աշխատավարձի բարձրացմանը, սահմանվեցին նոր անուղղակի հարկեր։ Այս ամենն առաջացրեց ժող. զանգվածների լուրջ դժգոհությունը։ ժողովրդի շահերն էր արտահայտում 1647 թվականի գարնանը ինդեպենդենտներից անջատված լևելերների («հավասարարների») ձախ մանրբուրժուական դեմոկրատական հոսանքը, որի առաջնորդն էր ականավոր հեղափոխական գործիչ և հրապարակախոս Լիլբեռնը։ Լևելներները զինվորների շրջանում վարելով հեղափոխական ագիտացիա՝ պահանջում էին բոլոր «ազատ ծնված» մարդկանց իրավունքների հավասարեցում օրենքի առջև, լայն ընտրական իրավունքի սահմանում ևն։ Այսպես կոչված «ճշմարիտ լևելերները» (դիգերները), որոնց գլխավորում էր Զերալդ Ուինստենլին, ավելի հեռուն գնացին։ Նրանք 1649թվականին առաջադրեցին գյուղացիական-պլեբեյական հեղափոխական ագրարային ծրագիր՝ մասնավոր սեփականության վերացման, մարդկանց լիակատար հավասարության, հողը գյուղացիներին հանձնելու պահանջով։ Ինդեպենդենտական ազնվական հրամանատարությունը ստիպված էր պաշտպանել զինվորներին, որոնք հանդես եկան բանակի զորացրման վերաբերյալ պառլամենտի որոշման դեմ։ Սակայն, 1647 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Լոնդոնի արվարձան Պատնիում գումարված համաբանակային կոնֆերանսում Կրոմվելը, Այրտոնը և այլ ինդեպենդենտ գեներալներ ու սպաներ («գրանդներ») մերժեցին դեմոկրատականպառլամենտական հանրապետության ստեղծման լևելերական առաջարկը՝ պաշտպանելով սահմանափակ պառլամենտական միապետությունը։ Կոնֆերանսը ձախողվեց։ Բանակը դրվեց ինդեպենդենտների իրավասության տակ։
Կառլոս 1-ինի անակնկալ փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլոս 1-ինի անակնկալ փախուստը գերությունից նորից փոխեց քաղ. կացությանը։ 1648 թվականի գարնանը թագավորը, դաշինքի մեջ մտնելով շոտլանդացիներիհետ, վերսկսեց քաղաքացիական պատերազմը, որը ստիպեց «գրանդներին» ժամանակավոր համաձայնության գալ լևելերների հետ և ընդունել նրանց դեմոկրատական ծրագրի մի մասը։ Դա ապահովեց պառլամենտական բանակի միասնական գործողությունները Կրոմվելի ղեկավարությամբ և թագավորական զորքի ուշոտլանդացիների ջախջախումը 1648 թվականի օգոստոսին։ 2-րդ քաղաքացիական պատերազմն ավարտվեց թագավորի և նրա կողմնակիցների վերջնական պարտությամբ և թագավորի գերումով։ Զինվորների ճնշմամբ Կրոմվելի բանակը 1648 թվականի դեկտեմբերի 2-ին գրավեց Լոնդոնը։ Երկարատև պառլամենտիցվտարվեցին 150 պրեսբիտերներ («Պրայդի զտում»)։ Իշխանությունն անցավ ինդեպենդենտներին։
Հատուկ Գերագույն դատարանի որոշմամբ Կառլոսn 1-ինը, որպես «դավաճան ու բռնակալ», 1649-ի հունվարի 30-ին գլխատվեց։ Պառլամենտական ակտով վերացվեցինթագավորական իշխանությունը և Լորդերի պալատը։ 1649 թվականի մայիսի 19-ին Անգլիան հռչակվեց հանրապետություն։
Անգլիական հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիական հանրապետությունում (1649-1653) պետական իշխանությունը ինդեպենդենտների ձեռքումն էր, որոնք հետզհետե անցնելով բուրժուական ռեակցիայի դիրքերը, շարունակեցին իրենց նախորդների՝ պրեսբիտերների հակադեմոկրատական քաղաքականությունը։ Այս հողի վրա տեղի ունեցավ վերջնական խզումինդեպենդենտների և ժող. զանգվածների միջև։ Հանրապետական կառավարությունը դաժանորեն ճնշեց լևելերների և դիգերների հեղափոխական ելույթները և ապստամբությունները (1649-1650)։ Հանրապետության համար կործանարար էր նաև կառավարության նվաճողական արտաքին քաղաքականությունը։
1649-1650 թվականներին անգլիական բանակը չտեսնված վայրագությամբ ճնշեց դեռ 1641 թվականին ծագած իռլանդական ազգային ապստամբությունը։ Իռլանդիան1652 թվականին միացվեց Անգլիային։ 1650-1652 թվականներին Կրոմվելը հնազանդեցրեց և Անգլիային միացրեց Շոտլանդիան; Հանրապետական կառավարության վերասերումը մեկուսացրեց նրան ժողովրդից, կանխորոշեց նրա անկումը և հող նախապատրաստեց բացահայտ բուրժուական դիկտատուրայի հաստատման համար։
1653 թվականին Կրոմվելը ցրեց Երկարատև պառլամենտը և նրան հաջորդած անհնազանդ Փոքր կամ Բերբոնյան պառլամենտը։ 1653 թվականի դեկտեմբերի 16-ին Կրոմվելի և բանակի Խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրեց հանրապետությունը և հաստատեց հակաժողովրդական ռազմականդիկտատուրա՝ Օլիվեր Կրոմվելի պրոտեկտորատի ձևով (1653-1659)։
Լորդ-պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորդ-պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականությունը բխում էր խոշոր բուրժուական սեփականատերերի շահերից։ Հատկապես գործուն էին նրա արտաքին գաղութայինձեռնարկումները։ Անգլիան վարեց մի շարք հաջող պատերազմներ իր մրցակիցների՝ Հոլանդիայի, Պորտուգալիայի (1651-1654), Իսպանիայի (1655-1657) դեմ՝ ձեռք բերելով արտաքին առևտրի արտոնություններ և առաջին գաղութները Վեստ-Ինդիայում (Ջամայկա կղզին)։ Երկրի ներսում շարունակվում էր կատաղի պայքարը դեմոկրատական ելույթների դեմ։ 1657 թվականին վերականգնվեց Լորդերի պալատը։ Կրոմվելի մահից (1658) կարճ ժամանակ անց պրոտեկտորատի վարչակարգը վերացվեց։ Երկրում ստեղծվեց քաղ. խառնակ իրավիճակ, ուժեղացան ժող. շարժումները։ Այս պայմաններում բուրժուա-ազնվականական շրջանները անհրաժեշտ գտան վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը։
Լոնդոնում գումարված Սահմանադիր պառլամենտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1660 թվականի ապրիլին Լոնդոնում գումարված Սահմանադիր պառլամենտը Կառլոս 1-ինի որդուն հռչակեց թագավոր՝ Կառլոս 2-րդի անունով (1660-1685)։ Նա պարտավորվեց հարգել նոր բուրժուական կարգերը և պառլամենտի գերիշխանությունը։ Վերականգնվեց նաև անգլիական եկեղեցին՝ որպես պետական եկեղեցի։ 1660-1688 թվականները Ստյուարտների վերահաստատման շրջանն է։ Խախտելով իրենց խոստումները՝ Ստյուարտները, հատկապես Հակոբ 2-րդը (1685-1688), փորձում էին վերականգնել հին վարչակարգը։ Դա հանգեցրեց 1688-1689 թվական֊ների պետ. հեղաշրջմանը («Պանծալի հեղափոխություն»), որի հետևանքով պետ. իշխանությունըվերջնականապես անցավ խոշոր բուրժուազիային։ Հաստատվեց սահմանադրական միապետություն։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը իր բնույթով ժողովրդական էր։ Սակայն, հեղափոխության հիմնական պտուղներից օգտվեց բուրժուազիան։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը նախադրյալներ ստեղծեց արտադրողական ուժերի բուռն աճի համար և մեծ ներգործություն ունեցավ կապիտալիզմի զարգացման վրա։ Ա. բ. հ-յամբ սկսվում է նոր պատմության դարաշրջանը։
Комментариев нет:
Отправить комментарий