воскресенье, 21 ноября 2021 г.

Շտեմարան 1 առաջադրանքներ

 1.Մամիկոնյան նախարարը հապճեպ և կողքանց զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մերթ պատերի մորթիները,մերթ հատակին ճապաղած վագրենին և բազմաստեղնյան աշտանակը, որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը՝ աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր, թախիծը խեղդում էր կոկորդը։


—Ի՞նչ ես խորհում,-սթափվելով մտքերից՝ դարձավ նա Վարդանին,-լինեիքը կլինի։

Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։

—Տիա՛րք,ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։


1)Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտան լեռներն են:
2) Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում` այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակզզի, մեծազղեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
3) Առավոտյան Աստղիկը` Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից` Արածանիի` հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
4) Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք: Այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարաշ, Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:
5) Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ` Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ… Վերջինը Երևանն է:
6) Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր` մեր կորցրած եզերքների պատմական անուններով` Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն:

Комментариев нет:

Отправить комментарий