Գրավոր վեր հանե՛ք հռչակագրի ամենակարևոր դրույթները:Գնահատե՛ք այդ փաստաթղթի կարևորությունը անկախության կերտման գործընթացում:
Կարծում եմ, որ հռչակագրի ամենանշանակալի դրույթներից մեկը տասներորդն կետն է (10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:), քանզի ցանկացած երկրի, պետության անկախության կերտման և պահպանման կարևորագույն գործոններից մեկը սեփական լեզվի իմացության, յուրացման առկայությունն է տվյալ երկրի հասարակության կողմից: Պետական լեզուն ազգի, ժողովրդի միասնության շարժիչ ուժն է և տարբերում է նրանց այլ ազգերից:
Комментариев нет:
Отправить комментарий