воскресенье, 28 ноября 2021 г.

Գրականության հարցաշար

 1.Ո՞ւմ են անվանել խոսքի Ռոբեսպիեր կամ հայոց Մոլիեր:

Հակոբ Պարոնյանին։

• Ո՞ր ստեղծագործության մեջ են ծաղրվում գրական մարդիկ:

‹‹Մեծապատիվ մուրացկաններ››:

• Արդիակա՞ն է արդյոք այս մոտեցումը:

Այո


2. Ո՞րն է երջանիկ մահը`ըստ Գրիգոր Զոհրապի:

Սիրած մարդու կողքին կյանքն ավարտելը։ 

• Ո՞ր ստեղծագործության մեջ է խոսվում այդ մասին:

«Երջանիկ մահը»։


3. Ո՞ր բանաստեղծության մեջ է Թումանյանը խտացնում հայ ժողովրդի անցած ճանապարհը:

«Հայոց լեռներում»։ 

• Ի՞նչի հետ է համեմատում Թումանյանը հայոց վիշտը:

Անհուն ու խավար ծովի։ 

• Ո՞ր բանաստեղծությունն է այդ վշտի խտացումը:

«Հայոց վիշտը»:

• Ինչպիսի՞ ստեղծագործություն է քառյակը:

Քառյակը քառատող ավարտուն ստեղծագործություն է:

• Ի՞նչ է ասել Թումանյանը քառյակի մասին:

«Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»:


4. Ի՞նչ պատվանուն ունի հայոց երգի նահապետ Ավետիք Իսահակյանը:

Վարպետ:

• Ինչի՞ հիման վրա և ե՞րբ է ստեղծվել «Լիլիթ» լեգենդը:

«Լիլիթ» լեգենդը հրեական առասպելի հիման վրա է ստեղծվել 1921 թ.-ին:

• Ինչո՞ւ է Լիլիթը մերժում Ադամի սերը:

Նրան չէին գոհացնում դրախտի հրաշալիքները, Ադամի անմնացորդ նվիրումը։

• Ո՞րն է դրախտի ամենահամեղ պտուղը`ըստ Լիլիթի:

Համբույրը:

• Ո՞ր ստեղծագործությունների մեջ է Իսահակյանը ներկայացնում հավերժական սիրո գաղափարը:

«Ասպետիսերը» և «Հավերժական սերը»:

5. Ո՞վ է հետևյալ մտքի հեղինակը և ո՞ր ժողովածուի մասին է խոսքը. «Այժմ կը գրեմ «……..», որ հուսամ տարիե մը լույս կը տեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները»:

Մտքի հեղինակը Դանիել Վարուժանն է: Խոսքը «Հացին երգը» ժողովածուի մասին է:

• Կառուցվածքով ի՞նչ է հիշեցնում այդ ժողովածուն:

Պոեմ:

•Գրի΄ր համանուն հեղինակի չքնաղ քերթվածը`աշխատանքի և թախծալի սիրո մասին:

«Հունձք կը ժողվեմ»:

6. Ի՞նչ խորհրդանիշներ կան Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում:

Հին աստվածներ, ծով, քողավոր, ճերմակավոր:

Комментариев нет:

Отправить комментарий